Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Արցախում դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել:
«Կորոնավիրուսային հիվանդությանից ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր, նրանց թվում են երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25 225 քաղաքացու հետազոտություն, որից 4204-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
- Արցախի առողջապահության նախարարը այցելել է կորոնավիրուսով հիվանդներին
- Արցախի առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
