ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը:
Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: