ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 447 մարդ։
«Մեկ օրում մաքրվել է 47 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 33 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 19 պայթուցիկ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ, 1275 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 268 պայթուցիկ նյութ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: