fbpx
Խորհրդարան

Արցախի հակամարտության կարգավորման քննարկման համար արդյունավետ ֆորմատ կա. Նիկոլ Փաշիյան

Հայաստանի իշխանությունները շատ կարևոր են համարում արձանագրել, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները արդյունավետ դարձնելու համար պետք է լինի քննարկման արդյունավետ ֆորմատ։ Եվ այդ ֆորմատը կա, գոյություն ունի։ Ազգային ժողովում քիչ առաջ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ֆորմատը ճանաչվել է 1994 թվականին, երբ Ղարաբաղը՝ Լեռնային Ղարաբաղը, ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ, և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բնականաբար»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայում հանդիպումներից մեկի ժամանակ, ըստ երևույթին, թյուրիմացություն էր եղել Նիկոլ Փաշինյանի և Յոհաննես Հաննի հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունների ֆորմատը պետք է փոխվի՝ նկատի ունենալով, որ Ստեփանակերտը պետք է միանա բանակցություններին, ինչին Հաննը դեմ էր արտահայտվել, առանց դա ընկալելու, ու ասել էր, որ ֆորմատը կա՝ նկատի ունենալով Մինսկի խմբի գոյությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ