Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված միջոցառումների մասին
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հետևյալ հակահամաճարակաբանական միջոցառումները՝
- «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի համաճարակաբանները COVID-19 տարածման կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում մասնակցել են ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպած սեմինար-պարապմունքին։
- Բոլոր դպրոցական և նախադպրոցական, բժշկական հաստատություններում, հյուրանոցներում, առևտրի և գեղեցկության սրահներում կատարվել են սանիտարական-լուսավորչական աշխատանքներ:
- ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված՝ կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ թվով 300 հատ պաստառները տրամադրվել են Հանրապետությունում գործող ատամնաբուժարաններին, հյուրանոցներին, խոշոր դեղատներին, գեղեցկության սրահներին, խանութներին և մի շարք տնտեսվարող սուբյեկտների:
- Բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են ախտահանման աշխատանքներ, և քիմիական և մանրէաբանական հետազոտմամբ ստուգվել է ջրի որակը։
- Ստեփանակերտում և բոլոր շրջաններում ստուգվել է ընդհանուր ջրի որակի համապատասխանելիությունը սանիտարական նորմերին և պահանջներին։
- ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել ու «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի միջոցներով ձեռք են բերվել արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և բաժանվել բոլոր շրջանների համաճարակաբանության և հիգիենայի բաժիններին։
- Բոլոր շրջանների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար, իսկ լաբորատոր աշխատողները ծանոթացել են COVID-19 վարակով կասկածելի հիվանդների ճիշտ նմուշառմանը։
- Հանրապետությունում գործող մի շարք պետական և մասնավոր օբյեկտներում կազմակերպվել են թրեյնինգներ՝ ախտահանման աշխատանքների ճիշտ անցկացման վերաբերյալ։
- Պարբերաբար կատարվում են համայցեր ԱՀ տարածքում գտնվող բոլոր օբյեկտներ։
- Մարտակերտի և Քաշաթաղի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կազմակերպվում է «Խարխափուտ» և «Աղավնո» բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահություն։
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/116772723296850