Շվեյցարիայի նախագահը Պուտինի հետ կքննարկի Արցախի հարցը

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախյան հակամարտությունը:

Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էր ասել, որ Պարմելենի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: «Այս հարցը առաջնահերթ նշանակություն ունի, և այն ընդգրկված է առաջիկա բանակցությունների օրակարգում», -երեկ երեկոյան հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը։

Ամենաթարմ