fbpx
Արցախ

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախագահը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի հետ:

«Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները:

Զրույցի ընթացքում Արցախում բնակվող քույրերի ու եղբայրների կողմից զորակցություն եմ հայտնել լիբանանահայությանը՝ ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակից շուտափույթ ելք գտնելու մաղթանքով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/562734391090605/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ