fbpx
Արցախ

Բերձոր հանձնողը՝ Արցախն է հանձնում. Հայտարարություն

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստանն Արցախին կապող միակ հուսալի և երաշխավորված տրանսպորտային ուղու՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով անցնող միջանցքի հարցը։ Մեզ ներկայացվում է դրա «այլընտրանք» հանդիսացող այլ ճանապարհի շահագործման հնարավորությունը։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը անթույլատրելի և անընդունելի է համարում Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի երաշխիք հանդիսացող այդ միջանցքի որևէ աշխարհագրական կամ կարգավիճակային փոփոխություն՝ այն դիտարկելով իբրև հետագայում Արցախի և Հայաստանին միջև ֆիզիկական հաղորդակցության խափանման վտանգ, որը կարող է հանգեցնել Արցախի հայաթափման և Արցախում ապրող մեր հայրենակիցների բնաջնջման։

Հարկ է նկատել, որ Հայաստանի վարչապետի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է միայն Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով, հետևաբար այդ միջանցքից դուրս ցանկացած այլ ճանապարհ դառնալու է Ադրբեջանի պարտավորություններից դուրս և գտնվելու է բացառապես ադրբեջանական տիրապետության ներքո՝ հաշվի առնելով, որ դրա մեծ մասն անցնելու է Ադրբեջանի կողմից վերահսկողվող տարածքով և կառուցվել է Ադրբեջանի կառավարության միջոցներով։ Վերոհիշյալ հայտարարությամբ ցանկացած նոր երթուղու կառուցումը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնությամբ, իսկ հայկական կողմի համար այլ երթուղի, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ գործող «կյանքի ճանապարհն» է, որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ