Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում տեղի է ունեցել սպառման ապրանքատեսակների դիտարկում:
Շտաբը մասնավորապես գրել է.
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է վարունգ ապրանքատեսակի միջին գնի անկում` 50 դրամ կամ 8.6%»: