Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել:
Նրանք հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի առողջացել և դուրս է գրվել բուժհաստատությունից:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:
Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:
Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են»,-գրել է շտաբը:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/133430541631068/?type=3&theater