fbpx
Քաղաքականություն
10:50 25/03/2020

Արցախում հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն. Էդիկ Բաղդասարյան

Կորոնավիրուսի տարածման խնդիրների և Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգման վերաբերյալ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։ Ընտրությունների անցկացման պատասխանատվությունը միայն Բակո Սահակյանի վրա չէ, Արցախի Ազգային ժողովը գոնե մի անգամ պետք է համարձակվի ինքնուրույն որոշում կայացնի, նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հայտարարել, որ հրաժարվում են մասնակցել ընտրություններին։ Ձեր իշխանատենչության համար ամբողջ ազգը չպիտի պատասխան տա։ Հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն։ Ամբողջ ներուժը պետք է ուղղել կանխարգելիչ քայլերին»։

Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։…

Geplaatst door Edik Baghdasaryan op Dinsdag 24 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ