Արցախում հորդորում են հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող՝ ապօրինի զենքը

Հրապարակող՝

Ապրանքների գները թանկանալու են

Ամենադիտվածներ

2021թ. առաջին չորս ամիսներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

«Հարգելի’ հայրենակիցներ, շրջանառությունն արգելված նման առարկաներ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք հանձնել ոստիկանության մարմիններին: Միաժամանակ հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքերը կամովին հանձնած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության: Դատախազությունը ևս հասկանում է առանձին դեպքերում զենքը կամ ռազմամթերքը արտաքին վտանգներից պաշտպանվելու նպատակով պահելու` քաղաքացիների շարժառիթն ու նպատակը:

Այդուհանդերձ, վստահ ենք, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող նման առարկաները քաղաքացիներին պետք է հատկացվեն բացառապես պետական վերահսկողության շրջանակում` զենք պահելու կամ կրելու իրավունք հայցող անձի անհատական բոլոր բնութագրիչները հետազոտելուց հետո: Հետևաբար կրկին հորդորում ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ և նրանց հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող` ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ