Մարտի 8-ին ժամը 09:29-ին Արցախի հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացվում:
Համաձայն տեղեկության՝ Իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության կայքը: