Արցախը Հայաստանին միացնող Բերձորի միջանքը բացվելու է ի հեճուկս լռողների և համակերպվողների, ատելություն, հուսալքություն ու անորոշություն տարածողների, ի հեճուկս տարբեր քաղաքական, քաղաքացիական ուժերի ու խմբերի, որոնք չեն ուզում, որ դա տեղի ունենա:
Այսքան ժամանակ հստակ բաներ եմ տեսել իշխանությունների, ընդդիմության, կեղծ ընդդիմության և քաղաքացիական ակտիվի կողմից արված ու չարված, որի մասին բացումից հետո միանշանակ խոսելու եմ ու արձանագրելու եմ ՝ անկախ նրանից, թե ով ինչ կզգա ու կմտածի:
Արցախին պատանդ վերցրած «կագեբեյական» տանդեմը քայքայվում է բոլորիս աչքի առաջ, քանզի հյուծվում է համակարգը, իսկ դրանից օգտվում է Ադրբեջանի բռնապետը, բայց որի համար սեպտեմբերից՝ Փելոսիի այցից ի վեր, «լկտիանալու» սահմանային գիծ է գծված:
Մեր համար օրհասական է օգտվելն այդ սահմանային գծի գոյությունից։
#ԲԱՑՈւՄ #OPENROADTOARTSAKH #ԲացեքՄիջանցքը #OPENING
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան