Հասարակություն

Արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տեսաուղերձում ընգդծել է, որ կորոնավիրուսի համաճարակը մեզնից պահանջում է վարքագծի նոր կանոններ և նոր ռեֆլեքսներ:

Վարչապետը նշել է, որ կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են, բայց սա չպետք է թուլացնի կառավարության զգոնությունը, այլ հակառակը:

«Եթե մենք կրկնակի զգոնություն ցուցաբերենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:

Այստեղ է, որ իմ կարգախոսը չի փոխվում, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,-ընդգծել է Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ