ԿԳՄՍ նախարարը առցանց նիստ է անցկացրել բուհերի ռեկտորների խորհրդի հետ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ԿԳՄՍ նախարարը առցանց նիստ է անցկացրել բուհերի ռեկտորների խորհրդի հետ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ այսօր բուհերի ռեկտորների խորհրդի հետ առանց նիստ է անցկացվել։

«Այսօր տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։

Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158225669008501

Հրապարակող՝

Ամենաթարմ