Գործարար Սամվել Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արդեն միտումը հստակ է, որ շատերն են պլանավորում / նախատեսում / ցանկություն հայտնում զբաղվելու ԱԹՍ-ների արտադրությամբ։ Ուղղակի մի խորհուրդ։ Ինչքան շփվում, տեսնում եմ, մեծամասնությունը կենտրոնացել է այս սերնդի տեխնոլոգիաների վրա։
Մի քանի տարի անց դրանք արդեն արդիական չեն լինելու։ Ավելի լավ է մտածել հաջորդ սերնդի մասին․
– ոչ միայն օպերատորով կառավարվող, այլ նաև արհեստական բանականությամբ
– ոչ միայն հրամանատարական կետից համակարգվող, այլ նաև ինքնուրույն որոշումներ կայացնող
– ոչ միայն առանձին նշանակության (հետախուզական, հարվածային, կամիկաձե), այլ նաև ունիվերսալ
– այլ բնութագրիչներ․․․
Ի դեպ, ինչու՞ միայն անօդաչու թռչող սարքեր, այլ նաև արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ զինվորներ, հրանոթներ, տանկեր, այլ տեխնիկա։
Անհրաժեշտություն կա միշտ մի քայլ առաջ նայել։ Սա վերաբերվում է նաև ամբողջ տնտեսությանը․ պետք է կարողանանք կանխատեսել թե ինչ է լինում վաղը, որը ըստ այդմ պլանավորենք ամեն ինչ»։
