Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.
Մի հարց է ինձ շատ մտահոգում. Մենք ներուժ ու գիտական հենք ունե՞նք՝ սկսելու կորոնավիրուսի թեստերի արտադրություն: Կարծում եմ այլ պետություններ կկիսվեն այդ տեխնոլոգիայով: Այս ուղղությամբ պատկան մարմինները կամ կարողություն ունեցող բիզնեսները որևէ բան ձեռնարկե՞լ են:
Խնդրում եմ՝ հուշեք ու հասցրեք նրանց, եթե չեն արել, որպեսզի ջանք գործադրեն այս ուղղությամբ: Ոչ միայն ներքին սպառմանն է պիտանի, այլև արտահանմանը:
Բժշկական դիմակներ, ձեռնոցներ և այլ պարագաների արտադրություններ կան, որ կարելի է շատացնել և արտահանել: Սա բիզնեսի գործն է ու հուսամ, որ շատերն են անում, իսկ մյուսն առաջնայինը պետության միջամտության կարիք ունի:
Մի հապաղեք:
Առողջ կացեք
ի խորոց սրտի
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3870671489611383
