fbpx
Իրավական

Արդյո՞ք իրավական էր Արթուր Վարդանյանին ազատ արձակելու որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Նորք-Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող, խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում, բավարարելով պաշտպանների միջնորդությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Արթուր Վարդանյանի պաշտպաններն ու նրա մի շարք համակիրներ, նախորդ իշխանության հանդեպ պայքարի արմատական մեթոդի կողմնակից ուժեր, այդ թվում նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» աջակիցներ պարբերաբար բարձրացնում էին Արթուր Վարդանյանին ազատ արձակելու հարցը՝ հղում անելով հեղափոխությանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Եվ ահա, Արթուր Վարդանյանի խափանման միջոցը դատարանը փոխում է և նրան ազատ արձակում գրավի դիմաց: Արդյոք սա զուտ իրավակա՞ն որոշում է, թե՞ պայմանավորված է նաև քաղաքական իրողություններով, որոնք ներկայումս մտել են բավականին աշխույժ մի փուլ՝ թե՛ ամուլսարյան, թե՛ Ռոբերտ Քոչարյանի շուրջ դինամիկ և բավականին հակասական զարգացումներով: Ի դեպ՝ այդ համատեքստում հիշենք, որ սեպտեմբերի 17-ին էլ ՍԴ որոշման, այսպես ասած, ուժով ընդհանուր իրավասության դատարանը որոշելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց փոխել-չփոխելու հարցը: Այդ իմաստով, առնվազն հիպոթետիկ հարցադրման տեղ կարող է լինել, թե արդյոք Արթուր Վարդանյանի ազատ արձակումը կարո՞ղ է որևէ տրամաբանական շղթայով հաղորդակից լինել Քոչարյանի հարցում սպասվող դատարանի որոշմանը: Այս առումով գուցե հատկանշական հանգամանք է և այն, թե երբ ծագեց Նորք-Մարաշի զինված գործը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ