Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
«Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին:
Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սնանկացավ: «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր,որը 70 տոկոսով ավարտված է:
Ուշագրավն այն է,որ սա ՎԱԲԱ ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր): Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում: Անկասկած նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները,բայց չի հաջովի տապալել այն:
Հարց է առաջանում,արդյո՞ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին,միևնույն է դրանք պետք է կյանքի կոչվեն:
Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները…..»,-գրել է նա։
https://www.facebook.com/vahram.baghdasaryan.581/posts/163447491698511