fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանն ասել է, որ ՀԱՊԿ-ն այդքան էլ արդյունավետ չարձագանքեց երկրի համար շատ զգայուն հարցերին։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում։
Անդրադառնալով կառույցի հիմքում ընկած արագ արձագանքման մեխանիզմներին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամային իրավիճակի կանխարգելման համար գործի դրվեն համապատասխան մեխանիզմները։

«Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Երևանը»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է մի խնդիր, որը կապված է ՀԱՊԿ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Նրա խոսքերով` այդ զենքերն ի վերջո օգտագործվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

Հայաստանի ղեկավարը ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքն այնքան էլ չի ուրախացրել Հայաստանին, փոխարենը Փաշինյանը շեշտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ