Ի դեպ․ Արդյունքում ստացվեց ամենածանր տարբերակը՝ և՛ զոհ, և՛ դավաճանի պիտակ հանրության աչքում

Հրապարակող՝

,

Arman Petrosyan

Փաշինյանի և Պապիկյանի երկու իրար նման հայտարարություններից բխող վտանգավոր իրականության մասին Արման Պետրոսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

2020 թվականի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝
-Եթե ես տարածքները հանձնեի առանց կռվի, ինձ դավաճան կասեին։

Այս խոստովանությամբ նա փաստացի ընդունում է, որ ընտրության առաջ կանգնած լինելով՝ նախընտրել է հազարավոր զոհեր քաղաքական պիտակավորումից խուսափելու փոխարեն։ Արդյունքում ստացվեց ամենածանր տարբերակը՝ և՛ զոհ, և՛ դավաճանի պիտակ հանրության աչքում։

Նույն մտածողության շարունակությունն ենք տեսնում Սուրեն Պապիկյանի խոսքում, երբ նա ասում է, որ եթե հրաման տար չպահել տվյալ դիրքը, իրեն «դիրք հանձնող» կկոչեին, և հավելում է, որ այդ դիրքը դրվել է մինչ իր նախարար դառնալը, բայց մոռանում է հավելել, որ իր ժամանակ է եղել վերջին 30 տարիների ընթացքում հայկական 54 մ/դ-ի կորուստը մեկ գիշերվա մեջ՝ ներառյալ 224 զոհ ու մոտ 290-300 վիրավոր:

Այս երկու հայտարարությունները միասին ցույց են տալիս մեկ վտանգավոր իրականություն, որտեղ պարզ երևում է,
Հայաստանի Հանրապետությունում ռազմական բնույթի որոշումները չեն կայացվում խորքային վերլուծությունների, ռազմական նպատակահարմարության և պետական շահի հիման վրա, այլ՝ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու և կլանային հաշվարկների տրամաբանությամբ։

Սա է խորքային պետության բացակայության ամենավառ ապացույցը։

Սա նույն քաղաքական մտածողությունն է, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը, որը փաստացի համընկնում է թուրքական քաղաքական էլիտայի շահերին և գաղափարապես արդարացվում է իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից։

Ամենաթարմ