ԿԺԴՀ-ն նոյեմբերի 3-ին Ճապոնական ծովի կողմն է արձակել մեծ հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ, որն, ըստ գնահատումների, մեծ հավանականությամբ կարող Է լինել միջմայրցամաքային, և փոքր հեռահարության երկու հրթիռ:
Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ): «Գրանցված են հյուսիսկորեական մեկ մեծ հեռահարության մեկ հրթիռ և փոքր հեռահարության երկու հրթիռ»,- մեջբերում Է անում գործակալությունը ՇՊԿ-ի հայտարարությունից:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ մոտավորապես 07:40-ին Փենյանի Սունանի շրջանից Ճապոնական ծովի կողմն է արձակվել մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ: Զինվորականների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ դա եղել է միջմայրցամաքային հրթիռ, քանի որ թռիչքի ժամանակ տեղի է ունեցել շարժիչի և մարտագլխիկի անջատում: Մոտավորապես 08:39-ին (03:39-ին) Փյոնան Նամդոյի նահանգից Ճապոնական ծովի կողմն է արձակվել, ըստ գնահատումների, փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ: Տարվա սկզբից ԿԺԴՀ-ն 30 անգամ կատարել է հրթիռային արձակումներ: Նոյեմբերի 2-ին արձակվել է առնվազն 23 հրթիռ, ինչպիսք են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները և «երկիր – օդ» դասի հրթիռները:

