ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել՝ մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Հաշվետվությունը ներկայացվել է ԲԸՏՄ-ի Facebook-ի էջում։
Նշվում է, որ մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 50 դեպքով հաշվարկվել է 42.996.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 50 դեպքով հաշվարկվել է 2.139.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 3.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 1.083.250 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.124.039 ՀՀ դրամ:
Ավելի մանրամասն՝ այստեղ։
