Արդյո՞ք հարկ կա Հաշվեքննիչ պալատին նաև տուգանելու իրավասություն տալ. Գևորգ Պետրոսյան

Հունիսի 24-ին ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցի ներկայացման ժամանակ հարց ուղղեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին. արդյո՞ք հարկ կա պալատին նաև տուգանելու իրավասություն տալ:

Յոլյանը արձագանքեց. «Նման երկրներ կան: Դուք էլ աշխատել եք, լավ տեղյակ եք, այս պահի դրությամբ դա լրացուցիչ պատժող մարմնի դեր ունեցող կառույց կդառնա, որը պետք չէ: Այն, ինչ ունենք այսօրվա դրությամբ, օպտիմալ է, պարբերաբար պետք է անդրադառնանք օրենքին, որ խնդիր չունենանք, ասենք, կոնցեսիոն կամ հավատարմագրային կառավարման տրված «Հայփոստ»-ում հաշվետվություն չանելու խնդիր չունենանք»:

Ամենաթարմ