Դարեմի համալսարանի աստղաֆիզիկոսները եկել են այն եզրահանգման, որ նոր աստղային աղետը կարող է սև անցք «արթնացնել» Ծիր Կաթինի կենտրոնում և հանգեցնել նրա տասնակի մեծացման, տեղեկացնում է Sky News-ը։
Գիտնականները զգուշացրել են, որ բախումը Մագելանի Մեծ ամպի և մեր գալակտիկայի միջև կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան հարևան Անդրոմեդայի գալակտիկայի հետ սպասվող բախումը։
Փորձագետների խոսքերով՝ այդ աղետալի բախումը կարող է տեղի ունենալ երկու միլիարդ տարվա ընթացքում. շատ ավելի վաղ, քան Անդրոմեդայի հետ ութ միլիարդ տարի հետո սպասվող բախումը։
Թագավորական աստղագիտական ընկերության Monthly Notices ամսագրում աստղաֆիզիկոսների հրապարակած հետազոտությունների համաձայն՝ հավանական է, որ բախման հետևանքով մեր Արեգակնային համակարգը կարող է դուրս գալ գալակտիկայից ու հայտնվել խոր տիեզերքի շատ ավելի առեղծվածային տարածքներում։
Այս պրոցեսների արդյունքում մեծացած սև անցքը կսկսի բարձր էներգետիկ ճառագայթում արձակել, որը հետազոտողները նկարագրում են որպես «տիեզերական հրավառություն»։
Թեև հազիվ թե այս «հրավառությունները» ազդեցություն թողնեն Երկրի կյանքի վրա, դժվար է գուշակել, թե ինչպիսին կլինի տեսանելի Տիեզերքում քվազարների (աստղային օբյեկտների դաս, որոնք ամենապայծառներից են՝ բացարձակ հաշվարկով) ազդեցությունը մեր մոլորակի վրա։
Այս մասին հայտնում է news.am-ը։