fbpx
Հասարակություն

Արևմտահայերեն վիքիպեդիան արդեն հասանելի է

2014 թվականից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել էին 150-ից ավելի կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր արդեն առկա է 7500-ից ավել արևմտահայերեն հոդված, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում և շուտով կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա։

Արևմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել և մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը և դրանով իսկ արևմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարևոր ներդրում ունենալը։

«Շնորհավորում ենք Արևմտահայերեն Վիքիպեդիայի համայնքին և արևմտահայերեն խոսող մեր հայրենակիցներին: Սա արևմտահայերենին վերածնունդ տալու նշանակալի քայլ է, հզոր հնարավորություն է արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու որպես գիտելիք ստեղծելու և ստանալու լեզու», – ասել է Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

Արեւմտահայերեն վիքիպեդիան արդեն իր առանձին հարթակն ունի Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ