fbpx
Աշխարհ

Դա Արևմուտքի ակնհայտ պարտությունն է․ Բորելը՝ աֆղանստանյան դեպքերի մասին

Josep Borrell, EU

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության գալն Արևմուտքի ակնհայտ պարտությունն է, որը նաև էական փոփոխություն է մտցնում միջազգային հարաբերություններում։

Բորելի խոսքերը փոխանցում է Onda Cero ռադիոկայանը, որին հարցազրույց է տվել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Վեջինս ասել է, որ Եվրոպան պետք է դասեր քաղի Աֆղանստանում տեղի ունեցած դեպքերից ու հասկանա, թե ինչպես է անհրաժեշտ հարաբերվել աշխարհի այն հատվածների հետ, որը չի ընդունում եվրոպական արժեքները։

Բորելը նաև համաձայնել է Բայդենի այն հայտարարության հետ, որ Աֆղանստանում գործողությունը կապված է եղել ահաբեկչության դեմ պայքարի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ