Amazon ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ընկերությունը ԱՄՆ-ում արտասավոր առաքանիներ է նկատել, որոնց պատճառով էլ արգելել է երկիր սերմեր ներկրել:
Ընկերությունը նշել է, որ սերմերի ներկրումը թույլ կտա այն վաճառողներին, որոնք տեղակայված են ԱՄՆ-ում, իսկնրանք ովքեր չեն ենթարկվի կանոններին, կենթարկվեն համապատասխան գործողությունների՝ ներառյալ ընկերության հարթակից նրանց օգտահաշիվների հեռացման:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կարծիքով՝ սերմերով օտարերկրյա առաքանիները ինչ-որ խարդախության մաս է, որի շրջանակում մարդիկ ստանում են վաճառողից ապրանքներ, որոնք չեն պատվիրել վաճառքների ավելացման համար կեղծ դրական կարծիքների հրապակման նպատակով։