Խուզարկության արդյունքում Արմավիր ՔԿ-ում հայտնաբերվել են արգելված իրեր

Հունիսի 27-ին՝ ժամը 15:15-ի  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի խցերից մեկը: Արդյունքում՝ խցի պատուհանի դրսային հատվածից հայտնաբերել են ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերել են խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից:

Անձնական զննության ենթարկելով խցում պահվող կալանավորված անձին՝ ծառայողները վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են 22,47 գրամ քաշով սև, կասկածելի զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ամենաթարմ