Արգենտինայի արևմուտքում՝ Սան Լուիս նահանգում, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Երկրաշարժերի կանխարգելման ազգային ինստիտուտը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:24-ին (Երևանի ժամանակով 23:24-ին) 140 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
