fbpx
Սպորտ

Արգենտինան միշտ ֆավորիտ է․ Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության մասին։

«Կարծում եմ՝ Արգենտինան միշտ ֆավորիտ է, թեև մենք նախկինում հաղթել ենք այս մրցաշարում: Երբ մրցաշարը սկսվում է, լինի դա Աշխարհի առաջնություն, Կոպա Ամերիկա կամ որևէ այլ բան, Արգենտինան և Բրազիլիան ֆավորիտ են։

Ես հավատում եմ, որ այսօր հարավամերիկյան թիմերը շատ ուժեղ են։ Ուրուգվայը շատ լավն է, Կոլումբիան, Էկվադորը։ Ելնելով դրանից՝ բոլոր հանդիպումներում խաղալը շատ դժվար է դառնում, բայց կարծում եմ, որ շատ հավասար մրցաշար է լինելու»,- Մեսիի խոսքն է մեջբերել Infobae.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ