fbpx
Սպորտ

Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է MLS-ի անցյալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Նախորդ ամիս արգենտինացի հարձակվողը մասնակցել է կանոնավոր առաջնության չորս հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» կազմը համալրել է անցած ամառ: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ