Նոյեմբերի 17-ի գիշերը կայացել են Աշխարհի առաջնության ընտրական փուլի ամերիկյան գոտու հերթական տուրի հանդիպումները։
Արգենտինան և Բրազիլիան այդպես էլ չեն որոշել հաղթողին ու հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Նույն ժամանակահատվածում էլ Չիլին 0-2 պարտվեց Էկվադորին, որի շնորհիվ հայտնի դարձավ, որ Արգենտինան իր տեղն ապահովել է ԱԱ-ի եզրափակիչ փուլում, որը կայանալու է արդեն Քաթարում։
Նշենք, որ ամերիկյան գոտու առաջնությունը գլխավորում է Բրազիլիան՝ 35 միավորով։ Արգենտինան միայն 4-րդն է, որը, սակայն, ուղեգիր է տալիս դեպի Քաթար։
