fbpx
Աշխարհ

Արգենտինայի նորընտիր նախագահը մտադիր է հուդայականություն ընդունել. Bloomberg

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը հավականում է դառնալ Արգենտինայի պատմության ամենաիսրայելամետ կառավարություններից մեկը, գրում է Bloomberg հանդեսը:

Նորընտիր նախագահը ընդունում է հուդայականություն. այս մասին Bloomberg-ի փոխանցմամբ, ասել է նրա խոսնակներից մեկը:

Պարբերականը գրում է, որ Միլեյը դեպի ԱՄՆ իր առաջին օտարերկրյա այցի ընթացքում գնացել է Նյու Յորքում հայտնի հրեա ռաբբի Մենախեմ Մենդել Շնեերսոնի գերեզմանը: Նա եղել է ամբողջովին սևազգեստ, կրել է ավանդական կիպա, շրջապատված է եղել ռաբբիներով: Արգենտինայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Շնեերսոնի հիշատակին:

Այս խորհրդանշական ժեստը ցույց է տալիս, թե որքան հանձնառու է Միլեյն Իսրայելի հետ Արգենտինայի մշակութային և քաղաքական կապերի խորացմանը, մինչդեռ Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, որը կաթոլիկների հենակետն է, մնում է չեզոք կամ քննադատական Իսրայելի հանդեպ:

Նշվում է, որ շաբաթ օրը Միլեյը Բուենոս Այրեսում մասնակցել է հրեական արարողությանը, որտեղ օրհնություն է ստացել մեկ այլ ռաբբիից:

Նոր նախագահի ակտիվ իսրայելամետ դիրքորոշումն Արգենտինային առանձնացնում է որպես Իսրայելի գլխավոր դաշնակից Լատինական Ամերիկայում: Միլեյը բազմիցս ասել է, որ մտադիր է այցելել Իսրայել և Արգենտինայի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ