Արգենտինայում տեղի են ունեցել նախկին նախագահի գործով առաջին լսումները

Հրապարակող՝

Ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել են BAFTA մրցանակի անվանակարգորդների ցուցակից

Ամենադիտվածներ

Տեղի են ունեցել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների և ևս 12 մարդու հանդեպ կոռուպցիայի գործով առաջին լսումները։ Դրանց ընթացքում մեղադրանք է կարդացվել ամբաստանյալների հասցեին։

Քիրշներին, նրա հարազատներին և մի շարք պաշտոնյաների կասկածում են փողերի լվացման մեջ, որոնք տեղի են ունեցել 2007-2015 թվականներին պետական աշխատանքներ իրականացնելիս, ձեռներեց Լասարո Բաեսի միջոցով։ Այդ ժամանակ նա երկրի ղեկավարն էր։

Դատարանը կարծում է, որ նախկին նախագահը այս գործի հիմնական օղակն է։ Բաեսի ընկերությունները 46 մլրդ պեսոյի (1 մլրդ դոլար) 51 պայմանագիր են ստացել, դրանց մի մասը՝ անվերահսկելի, մի շարք աշխատանքներում բարձրացվել են գները, թույլ տրվել վարչական խախտումներ։

Դատարանում Քիրշները հանդես չի եկել։ Նա նստել է հետևի նստարանին իր փաստաբանի հետ, հաճախ խոսել նրա հետ, մշտապես նայել սմարթֆոնին։

Դատական նիստից մի քանի ժամ առաջ Քիրշները թվիթերում գրել է, որ այդ դատական լսումները հետապնդման նոր փուլ են մեկ նպատակով․ նստեցնել իրեն դատապարտյալների նստարանին նախընտրական արշավի ժամանակ։ Նախկին նախագահն իր թեկնածությունն առաջադրել է փոխնախագահի պաշտոնի համար 2019-ի ընտրություններում։ Ուրիշ գրառումներ օրվա ընթացքում Քիրշները թվիթերում չի արել։

Հաջորդ լսումները տեղի կունենան մայիսի 27-ին` ժամը 09.30-ին։ Գործի քննության շրջանակում նախատեսվում է լսել 160 վկայի։ Գործը բաղկացած է 60 հատորից, յուրաքանչյուրը՝ 200 էջ, և 150 արկղ տարբեր փաստաթղթերից։ Սպասվում է, որ լսումները տեղի կունենան ամեն երկուշաբթի։

Ամենաթարմ