Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Լորան Կոսիելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպա լիգայի եզրափակիչը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:
«Ուրախ չեմ, քանի որ մեր ֆուտբոլիստներից մեկը չի մեկնելու մեզ հետ եզրափակչին: ՈՒԵՖԱ-ն պետք է բավականաչափ տեղեկացված լիներ նրանից, որ չանցկացներ եզրափակիչը մի երկրում, որ կոնֆլիկտ ունի մյուսի հետ: Մեզ համար շատ դժվար կլինի, քանի որ Միկին մեզ հետ չի լինելու», – ասել է «Արսենալ»-ի ավագը:
Նշենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: