fbpx
Ժամանց

Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի 55-ամյա ռեկորդը

Ամերիկացի 25-ամյա երգչուհի Արիանա Գրանդեի միանգամից 3 ստեղծագործություններ զբաղեցրել են Billboard ամսագրի վարկածով ԱՄՆ-ում շաբաթվա 100 ամենահայտնի ստեղծագործությունների վարկանիշի առաջին տեղերը։

Ցուցակը գլխավորել է Գրանդեի «7 Rings»-ը, որը ձայնագրվել էր փեսացու Փիթ Դևիդսոնից հեռանալուց հետո։ Երկրորդ տեղում է հայտնվել Break Up With Your Girlfriend, I’m Bored ստեղծագործությունը։ Billboard-ի եռյակը եզրափակել է Thank U, Next երգը։

55 տարի առաջ Billboard-ի վարկանիշի թոփ եռյակը 5 շաբաթ շարունակ գլխավորել են լիվերպուլյան քառյակի 3 ստեղծագործություններ՝ Can’t Buy Me Love-ը, Twist and Shout-ը և Do You Want to Know a Secret-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ