ԱՐՔԱ վճարային համակարգի նոր պայմանները

Ամենադիտվածներ

ԱՐՔԱ վճարային համակարգի նոր պայմանները

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում քաղաքացիները կստանան 2%-ի չափով հետվճար։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները, որոնք նախատեսում են որոշակի սահմանափակումներ։ Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։

Հետվճարը տրամադրվում է միայն 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, իսկ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը։ Բացի այդ, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60000 ՀՀ դրամը։ Այս նոր պայմանները նախատեսում են, որ քաղաքացիները ավելի ակտիվորեն կօգտագործեն անկանխիկ վճարային համակարգերը, ինչը կնպաստի տնտեսության թվայնացմանը։

Ամենաթարմ