fbpx
Իրավական

Արման Թաթոյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

Դատարաններն արգելափակելու մասին վարչապետի կոչից հետո ես անմիջապես հայտարարությամբ հանդես եկա։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ որ ծանոթ է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից հետո ինքը հանդես է եկել կոշտ և տեղին արձագանքով։

«Կարծում եմ, որ իմ արձագանքը ճիշտ էր և տեղին: Իմ արձագանքը վերաբերում էր մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր կոչեր էին անում գնալ ու արգելափակել դատարանների մուտքերը: Սա անթույլատրելի է: Յուրաքանյուր հանրային պաշտոն զվաղեցնող մարդ ունի կոնկրետ կարգավիճակ, ինչը պետք է պահպանվի»,-ասաց նա

Թաթոյանը կարևորեց նաև դատարանների անկախության պահպանումը: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը անդրադարձել է նաև խորհրդարանին։

ՄԻՊ-ի խոսքերով՝ իշխող խմբակցության ցանկացած ներկայացուցիչ պետք է նկատի ունենա, որ իր կողմից արած ցանկացած հայտարարություն, որն առնչվում է այդ հարցերին, միջազգային կազմակերպությունը կարող է ընկալել որպես կառավարության թաքնված դիրքորոշում. «Դրա համար է նաև, որ ես գտնում եմ՝ այդ առումով պետք է հստակ ունենանք տարանջատում, թե իրավասության, թե կարգավիճակների առումով»:

Ըստ Թաթոյանի՝ Վենետիկի հանձնաժողովը խոսում է տոտալ վեթինգից հրաժարվելուց, բայց այդ հարցի հասցեատերը կառավարությունն է. «Ինչ էլ լինի, մենք պետք է, ցանկացած հարց մենք պետք է դիտարկենք գործող սահմանադրության և օրենքներին համապատասխան, և իրավունք չունենք թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետև դա կարող է նաև դատական իշխանության դեպքում կարող են բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ