fbpx
Քաղաքականություն

Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ինչից տեղեկանում ենք, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու է Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը.

«Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռևս ամբողջությամբ չօգտագերծված ներուժ։

Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարություն ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են:

Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը և ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են: Ուշադրության է արժանի նաև Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տևող շվեյցարական խաղաղության մեջ»:

https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2448997005124127

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ