Արայիկ Հարությունյանը ընդունել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին

Ամենադիտվածներ

Արցախցի աշակերտները Համահայկական հայագիտական օլիմպիադայում գրավել են մրցանակային տեղեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։

Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման, երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հմտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայնմանը, մի շարք նոր կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ