fbpx
Հասարակություն

Հայ Կամավորների Բանկը կիրականացնի «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը

Մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը, «Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում կամավորության մշակույթի ձևավորուման, զարգացուման ու տարածման նպատակով կիրականացնի ,«Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը։

Կամփոփվի 2020 թվականի համաճարակային և պատերազմական իրավիճակներում կամավորությամբ զբաղված անհատների, նախաձեռնությունների և տարբեր ընկերությունների կատարած անգնահատելի աշխատանքը՝ մատնանշելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը հատկապես արտակարգ իրավիճակներում:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել բոլոր անհատները, կազմակերպություններն ու նախաձեռնությունները, որոնք համավարակի կամ պատերազմի ընթացքում ակտիվ կամավորական գործունեություն են ծավալել (սոցիալական, տեղեկատվական, առողջապահական, կրթական, հոգեբանական, խորհրդտավական և այլն):

Անհատների համար

Նախաձեռնությունների համար

Կազմակերպությունների համար

Հայտը լրացնելու վերջնաժամկետը մարտի 10-ն է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ