Մարզեր
20:00 25/07/2021

Բարեկարգվում է Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին

Արմավիրի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին օրերին Արմավիր քաղաքի մշակույթի տան հարակից այգում իրականացվում են բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Զբոսայգում իրականացվող այսօրվա աշխատանքներին հետևում էր նաև քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Զբոսայգին մաքրվել է նախկին սրճարանի շինարարական աղբից, տեղադրվել են փայտե աղբամաններ, առաջիկայում նախատեսվում է ավելացնել նստարանների քանակը։

Նշվում է, որ նախորդ տարի մեկնարկած աշխատանքների շրջանակում կառուցվել ու սալիկապատվել են զբոսայգու ճեմուղիները, անցկացվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել են նստարաններ, կառուցվել է շատրվան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ