fbpx
Հասարակություն

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից 2-ը եղել են քաղաքապետարանի աշխատակից

Արմավիր քաղաքում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից 2-ը եղել են քաղաքապետարանի աշխատակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, իր ցավակցությունները հայտնելով մահացածների հարազատներին:

«Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում: Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում: Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն: Ուժ և ամրություն բոլորիս»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/MayorofArmavir/posts/661537248053771

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ