fbpx
Հասարակություն

Արմավիրի Նալբանդյան համայնքում հաղթել է ՀՀԿ անդամ գործող համայնքապետը

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարի՝ երեկ կայացած ընտրություններում վստահ հաղթանակ է տարել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Գրիգոր Մկրտչյանը։ Նա հավաքել է գրեթե նույնքան ձայն (5-ով ավելի), քան մյուս 4 թեկնածուները միասին։ Քվեները բաշխվել են այսպես․

Արտակ Երվանդյան – 234,
Արտավազդ Ղազարյան – 119,
Գրիգոր Մկրտչյան – 961,
Արմեն Շմավոնյան – 223,
Ռոբերտ Պողոսյան – 280։

Համայնքի 3296 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1856-ը։ Նրանցից 39-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ