«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին` ժամը 10:00-ից մինչև ապրիլի 12-ը՝ 10:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ գյուղերի, Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի, Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։