fbpx
Հասարակություն

Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ Սվիթ» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Մասնավորապես՝

– խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար,
– արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ