fbpx
Իրավական

Արմավիրում փորձել են խոչընդոտել ընտրողին արտահայտել ազատ կամք

Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչույթունում բացատրություն է տվել այն մասին, որ աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին:

Այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, որի մասին անձը հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործության բացահայտելուն»: Քրեական գործով նախաքննություն իրականցնելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ