Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

Հրապարակող՝

Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը․ Վարդևանյան

Ամենադիտվածներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ այսօր որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել էր օգոստոսի 23-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Ամենաթարմ